Գլխավոր / Հայաստան / Թուրքիայի անվատանգության խորհուրդը դեմ է քրդերենին

Թուրքիայի անվատանգության խորհուրդը դեմ է քրդերենին

Երեկ Թուրքիայի Ազգային Անվտանգության հանձնաժողովը 2010 թվականի իր վերջին նիստից հետո, որը վարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը, հայտարարություն է տարածել` նշելով, որ «մեր ընդանուր գաղափարն է մեկ ազգը, մեկ դրոշը և մեկ հայրենիքը»: Այս մասին հաղորդում է Hurriyet-ը:

«Թուրքիայի պաշտոնական լեզուն թուրքերենն է: Բոլոր այն նախաձեռնությունները, որոնք նպատակ ունեն փոխել այս փաստը, անընդունելի են: Սադրանքները, որոնք սպառնում են մեր ամբողջականությանը, չեն կարող արդյունավետ լինել»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ այս հայտարարությունն ընդունվել է վերջին շրջանում ակտիվացած այն զրույցների ֆոնի վրա, որ Թուրքիայում որպես երկրորդ պաշտոնական լեզու կարելի է ընդունել քրդերենը: Այս տեսակետը հիմնականում պաշտպանում են քրդամետ ընդդիմադիր նախաձեռնությունները:

Tekali Taxi