Գլխավոր / Հայաստան / Կոնգրեսն Ամանորը նշեց Սարյանի արձանի մոտ

Կոնգրեսն Ամանորը նշեց Սարյանի արձանի մոտ

Երրորդ տարին անընդմեջ Հայ Ազգային Կոնգրեսի մի շարք ներկայացուցիչներ Նոր տարվա առաջին ժամերն անցկացնում են Սարյանի արձանի մոտ: Ընդդիմության ակտիվիստներն այսօր իրենց հավաքույթի վայր սկսեցին ժամանել 01:00-ի սահմաններում: Կոնգրեսի պաշտոնյաներից հավաքվածներին շնորհավորելու էին եկել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ինչպես նաև նախկին քաղբանտարկյալներ Գագիկ և Վարդան Ջհանգիրյանները, ՀԱԿ ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը, «Լինենք տեր պետությանը» հ/կ նախագահ Արմեն Համբարձումյանը:

Հավաքվելով Սարյանի արձանի մոտ` ընդդիմադիրները ոչ միայն շնորհավորում էին միմյանց, այլև չէին մոռանում վանկարկել «Լևոն, նախագահ», «Պայքար, պայքար մինչև վերջ» և «Ազատություն»: Հավաքվածների զրույցների հիմնական թեմաներից էր քաղբանտարկյալների խնդիրը: Վերջիններիս շուտափույթ ազատ արձակում մաղթեցին, ինչպես նաև կենաց հնչեց ընդդիմության ընդհանուր հաղթանակի համար:

Նշենք, որ քաղբանտարկյալներից մի քանիսի հետ հավաքվածներին հաջողվեց շփվել նաև հեռախոսով և բարեմաղթանքներ փոխանցել նրանց:

Tekali Taxi