Գլխավոր / Հայաստան / Լուկաշենկոյին կարող են արգելել մուտք գործել ԵՄ գոտի

Լուկաշենկոյին կարող են արգելել մուտք գործել ԵՄ գոտի

Եվրամիությունը կարող է կրկին արգելել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մուտք գործել ԵՄ անդամ երկրների տարածք: Բացի Լուկաշենկոյից, այդ արգելքը կարող է տարածվել նաև այն պետական այրերի վրա, որոնք, ԵՄ-ի կարծիքով, պատասխանատվություն են կրում ընդդիմության նկատմամբ կիրառված բռնությունների համար, հայտարարել է Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Կարլ Բիլդտը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Բելառուսի ընդդիմությունը դուրս էր եկել փողոց` իր բողոքն արտահայտելու ընտրությունների արդյունքների դեմ: Զանգվածային ակցիայի ժամանակ ձերբակալվել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում` ընդդիմության առաջնորդները:

«Մենք պետք է հետևենք մեր նախքին քաղաքականության տրամաբանությանը: Անցյալ անգամ, երբ Բելառուսում այլևս չկային քաղբանտարկյալներ, մենք դրական միջոցներ ձեռնարկեցինք: Այժմ, երբ քաղբանտարկյալների թիվը զգալի ավելացել է, նրանց, ովքեր մասնակցել են ակցիաներին (ընդդիմության դեմ), և նրանց, ովքեր համագործակցել են այդ մարդկանց հետ, պետք է ընդգրկել այն մարդկանց ցուցակում, ում արգելվում է մուտք գործել ԵՄ անդամ երկրների տարածք», – ասել է Բիլդտը:

Ըստ Շվեդիայի ԱԳՆ ղեկավարի` նշված ցուցակում պետք է ընդգրկվի նաև Բելառուսի նախագահը, ով ներգրավված է եղել այդ միջոցառումներին:

Tekali Taxi