2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Պուտինի անունով լեռ կկոչեն

Տյան-Շան լեռնաշղթայի գագաթներից մեկն այսուհետ կրելու է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի անունը: Համապատասխան հրամանագիր է ստորագրել Ղրղզստանի վարչապետ Ալմազբեկ Աթամբաևը:

Գագաթը, որը մինչ այսօր անանուն է եղել, գտնվում է ծովի մակարդակից 4,5 հազար մետր բարձրության վրա: Այն տեղակայված է Ակ-Սուու գետի ավազանում:

Աթամբաևի ստորագրած հրամանագիրն արդեն իսկ ուղարկվել է Ղրղզստանի խորհրդարան` վավերացման, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Հիշեցնենք, որ Տյան-Շան լեռնաշղթայի գագաթներից մեկը կոչվում է ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի անունով: