Գլխավոր / Հայաստան / Թուրքիայում ցանկանում են Ձմեռային օլիմպիադա անցկացնել

Թուրքիայում ցանկանում են Ձմեռային օլիմպիադա անցկացնել

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է հայտ ներկայացնել ձմեռային Օլիմպիադա անցկացնելու համար: Որպես ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքի թեկնածու հանդես կգա էրզրումը:

Ինչպես հաղորդում է Turkiye-ն, այս մասին Էրդողանը հայտարարել է Էրզրում կատարած այցի ժամանակ: Թուրքիայի վարչապետի խոսքով` երկրի կառավարությունը արդեն իսկ պատրատսվում է 500 միլիոն թուրքական լիրայի (323 միլիոն դոլար) ներդրում կատարել Էրզրում նահանգում ենթակառուցվածքները բարելավելու համար: Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ որ թվականի համար է Թուրքիան պատրաստվում ներկայացնել հայտը:

Նշենք, որ 2014 թվականին ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն ռուսաստանյան Սոչիում, իսկ 2018 թվականի խաղերի համար պայքարում են Ֆրանսիան, Գերմանիան և Հարավային Կորեան: Այսպիսով, Թուրքիան հնարավորություն կունենա պայքարել ձմեռային Օլիմպիադան ընդունելու համար` սկսած 2022 թվականից:

Tekali Taxi