Գլխավոր / Հայաստան / Հայաստանցիները 2010թ. ավելի քիչ են այցելել Անթալիա

Հայաստանցիները 2010թ. ավելի քիչ են այցելել Անթալիա

2010 թվականին Թուրքիայի Անթալիա քաղաքի մերձակա հանգստավայրեր են այցելել 9.76 միլիոն զբոսաշրջիկներ: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Համաձայն Թուրքիայի տուրիզմի գործակալության 2010 թվականի ամփոփիչ տվյալների, անցյալ տարի կտրուկ աճ է արձանագրվել Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Ռուսաստանից զբոսաշրջիկների այցելությունների առումով: 2009 թվականի համեմատ` բրիտանացի զբոսաշրջիկների թիվն աճել է 37.9 տոկոսով, ռուսաստանցիներինը` 16.6 տոկոսով և գերմանացիներինը` 10.4 տոկոսով:

Պաշտոնական տվյալների համաձայն` 2010թ. ընթացքում նախորդ տարվա համեմատ Անթալիա ավելի քիչ թվով զբոսաշրջիկներ են այցելել Հայաստանից, Իտալիայից, Իսրայելից, Լիտվայից և Իսպանիայից: Հայաստանցի զբոսաշրջիկների թվի մասին ավելի ստույգ տվյալներ չեն հրապարակվել:

Tekali Taxi