Գլխավոր / Հայաստան / Ղարաբաղը կարող է Երրորդ համաշխարհային պատերազմի պատճառ դառնալ

Ղարաբաղը կարող է Երրորդ համաշխարհային պատերազմի պատճառ դառնալ

Ղարաբաղյան հակամարտությունը հետաքրքիր է նրանով, որ այն, փաստորեն, աշխարհում միակ հակամարտությունն է, որում ներգրավված են երկու անկախ պետություններ: Սակայն առաջին հայացքից լոկալ թվացող այս հակամարտությունը կարող է Երրորդ համաշխարհային պատերազմի հանգեցնել, Day.az-ի հետ զրույցում հայտարարել է Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի ռազմական կանխորոշման կենտրոնի ղեկավար, Մոսկվայի պետական համալսարանի համաշխարհային քաղաքագիտության ֆակուլտետի դոցենտ Անատոլի Ցիգանոկը:

Նրա խոսքով` Ադրբեջանն այսօր զինամթերքի մեծ պաշար ունի, մինչև անգամ հրթիռներ, երկրի ռազմական ուժերը վարժեցվում են Թուրքիայի զինվորականների կողմից, այսինքն` ՆԱՏՕ-ի զինվորականների: «Բավական է, որ Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողություններին միանա ՆԱՏՕ-ն, իսկ Հայաստանին` Ռուսաստանը, և Համաշխարհային պատերազմը կսկսվի»,- հայտարարել է փորձագետը:

Ըստ նրա` Մոսկվան կարող է հանդես գալ ոչ այնքան Ադրբեջանի դեմ, որքան ՆԱՏՕ-ի: «Հայաստանում տեղակայված մեր ռազմական ուժերը ուղղված են ոչ թե Ադրբեջանի, այլ Դաշինքի դեմ: Ռուսաստանը հակամարտության մեջ կմտնի միայն այն դեպքում, երբ հարցին խառնվի նաև Թուրքիան»,- ասել է Ցիգանոկը:

Tekali Taxi