Գլխավոր / Հայաստան / ԱՄՆ-ում իրագործվել է 2011 թվականի առաջին մահապատիժը

ԱՄՆ-ում իրագործվել է 2011 թվականի առաջին մահապատիժը

ԱՄՆ իշխանությունները մահապատժի են ենթարկել Բիլլի Դոն Օլվերսոնին, ով դեռևս 1995 թվականին խանութի վաճառողի սպանության մեղադրանքով մահվան էր դատատապարտվել:

Դատապարտյալը մահապատժի է ենթարկվել մահացու ներարկման միջոցով:

ԱՄՆ իշխանությունները ծրագրում են ընթացիկ տարում ևս 13 դատապարտյալի մահապատժի ենթարկել: Մասնավորապես, առաջիկա երեքշաբթի օրը ամերիկյան Օկլահոմա նահանգում մահապատժի կենթարկվի մի բանտարկյալ:

Եվս երկու մահապատիժ, որոնք նշանակված էին մոտակա երեքշաբթի օրը և փետրվարի 15-ին Թենեսսի նահանգում, կիրագործվեն ավելի ուշ:

Tekali Taxi