Գլխավոր / Հայաստան / Կասպարովը Հայաստանի և Ադրբեջանի շախմատը համեմատել է ԽՍՀՄ-ի հետ

Կասպարովը Հայաստանի և Ադրբեջանի շախմատը համեմատել է ԽՍՀՄ-ի հետ

Անգամ կառավարության աջակցության պարագայում Ռուսաստանի շախմատի հավաքականին կիրք չի բավարարում չեմպիոնի կոչումը նվաճելու համար: Այս մասին Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում ասել է շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը:

Նա նշել է, որ Ռուսաստանում խոսքը հաճախ գնում է ոչ թե տաղանդներին սատարելու, այլ իշխանության և բիզնեսի մասին:

«Ռուսաստանը 8-ից 18 տարեկան շախմատիստների համար աշխարհի առաջնություններին ամենից շատ թեկնածուներով է ներկայանում,սակայն երբեք ոսկե մեդալ չի նվաճում: Ադրբեջանը երեք ոսկի է նվաճել: Չի կարելի շախմատի զարգացումն անջատել երկրի զարգացումից: Մեր կառավարությունն ատում է ինտելեկտը: Խորհրդային Միությունում լավ քաղաքական համակարգ չկար, սակայն այնտեղ շախմատի զարգացման վրա միջոցներ էին ծախսվում, որովհետև այդ խաղը գաղափարական զենք էր: Երեխաների համար այդքան էլ շատ չէին այլ հնարավորություններ: Շախմատը ընկալվում էր որպես մի բան, որ ապագա ուներ: Այսօր Հայաստանում և Ադրբեջանում նման իրավիճակ է», – ասել է Կասպարովը:

Tekali Taxi