Գլխավոր / Հայաստան / Հայաստանի իշխող կուսակցությունն իր համար մրցակիցներ չի տեսնում

Հայաստանի իշխող կուսակցությունն իր համար մրցակիցներ չի տեսնում

Այն կուսակցությունը, որը չի ձգտում մեծամասնություն կազմել խորհրդարանում, վատ կուսակցություն է, սակայն նմանատիպ ցանկացած հայտարարության համար անհրաժեշտ են օբյեկտիվ պայմաններ, ասել է Հանրապետական Կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը`«Вестник Кавказа»-ին տված հարցազրույցում մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, թե իր կուսակցությունը մտադիր է նախագահական ընտրություններին իր թեկնածուին առաջադրել, եթե  2012 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» 50 % և մեկ ձայն հավաքի:

«Եթե կուսակցությունների մեծ մասի դեպքում նման հայտարարությունները սահմանափակվում են միայն ձգտումներով, ապա 2007 և 2008 թվականներին նախագահական և խորհրդարանական ընտրություններում գրանցված մեր վստահ հաղթանակներն իրական փաստեր են: Ներկայումս, բացի Հանրապետական Կուսակցությունից, ես այլ ուժ չեմ տեսնում, որը կկարողանա ընտրազանգվածի ձայների բացարձակ մեծամասնությունը հավաքել, համապատասխանաբար նաև կառավարություն ձևավորել: Այս մասին վկայում են նաև այս թեմայով անցկացրած հարցումների և հետազոտությունների արդյունքները: Միևնույն ժամանակ, ես չեմ կարող մեկնաբանություններ անել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շանսերի առնչությամբ, քանի որ յուրաքանչյուր կուսակցություն իր եզրակացություններն անելու իրավունք ունի»,- հայտարարել է Շարմազանովը:

Tekali Taxi