Գլխավոր / Հայաստան / Հայաստանում բարեփոխումներն իրականացրել են քաղաքական ընդդիմադիրները. փորձագետ

Հայաստանում բարեփոխումներն իրականացրել են քաղաքական ընդդիմադիրները. փորձագետ

Քաղաքական գործընթացներին երկրի քաղաքացիների ներգրավվածության մակարդակը ժողովրդավարական քաղաքական համակարգի երկու կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Երկրորդ չափանիշը` դա քաղաքական իշխանության համար պայքարող թեկնածուների միջև առկա մրցակցության ինտենսիվությունն է:

Այս մասին «Կոնտինենտ» ամսագրում գրում է Վաշինգտոնում և Մոսկվայում բնակվող, տնտեսագետ Անդրեյ Իլարիոնովը, ով նախկինում աշխատել է որպես ՌԴ նախկին վարչապետ Վիկտոր Չերնոմիրդինի և ՌԴ նախկին նախագահ, ներկայումս` ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի խորհրդական:
Վերջին շրջանում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի շատ երկրներում, Բալկաններում, Բալթյան երկրներում, Մոլդովայում, Ուկրաինայում, Վրաստանում տեղի է ունեցել անցում դեպի ժողովրդավարական և կիսաժողովրդավարական քաղաքական համակարգին:

Ժողովրդավարությունը չկայացավ Ռուսաստանում, Բելառուսում, Հայաստանում, Ադրբեջանում, Ղազախստանում, Միջին և Արևելյան Ասիայի երկրներում: Այս երկրներից մի քանիսում բռնապետական քաղաքական համակարգը աննշան փոփոխությունների ենթարկվեց, մյուսներում էլ` կարճ ժողովրդավարական կամ կիսաժողովրդավարական դադարից հետո վերադարձ եղավ դեպի բռնապետական համակարգ, իսկ մի շարք երկրներում էլ, ինչպես օրինակ Թուրքմենստանում և Ուզբեկստանում նկատվեց համակարգի խստացում, անգամ ուշ սովետական ժամանակաշրջանի համեմատությամբ:

Քաղաքական ձևավորումների միջանկյալ արդյունքների ֆոնի վրա Ռուսաստանը ավելի մոտեցավ ոչ թե Կենտրոնական Եվրոպայի և Բալթյան երկրներին, Լեհաստանին, Բուլղարիային, Էստոնիային կամ Վրաստանին, այլ Միջին Ասիային, Ղազախստանին, Ադրբեջանին, Չինաստանին, Վյետնամին:
Քաղաքական դաշտում գլխավոր անհաջողությունը դարձավ իրական իշխանությունից  քաղաքական ընդդիմության անցնելու հանգամանքի բացակայությունը: Բոլոր հաջող բարեփոխումները ինչպես առաջին ալիքի դեպքում (Լեհաստանում, Չեխիայում, Էստոնիայում, Լատվիայում), այնպես էլ երկրորդ`(Մոնղոլիայում, Հայաստանում, Ալբանիայում, Բուլղարիայում, Ռումինիայում, Վրաստանում) իրականացրել են իշխանության եկած քաղաքական ընդդիմադիրները. այդ թվում` այլախոհները, իրավապաշտպանները, ժողովրդավարության ակտիվիստները:

Շատ հետխորհրդային հանրապետություններ բարեփոխումներ իրականացրեցին և ընդհանուր առմամբ անցան հետսովետական փոխակերպման շրջանը շատ ավելի բարեհաջող, քան Ռուսաստանը: Հաջողության ամենակարևոր չափանիշներից մեկը կարելի է համարել ՀՆԱ-ի փոփոխությունը 1991 թվականի համեմատությամբ, երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը: Այս ընթացքում նախկին խորհրդային հանրապետությունները  զարգացման ինքնուրույն ճանապարհ ընտրեցին: Այն պետությունները, որոնք 2009 թվականի տվյալների համաձայն` այս ցուցանիշներով առավել բարձր մակարդակ են ցույց տվել, քան Ռուսաստանը, եղել են Էստոնիան, Բելառուսը, Ադրբեջանը, Լատվիան , Լիտվան , Հայաստանը: Եթե Բալթյան երկրների հաջողությունը կարելի է բացատրել որոշ չափով տնտեսության մեկնարկային ավելի բարձր մակարդակով, Եվրոպային առավել մոտ գտնվելու հանգամանքով, ապա այդ նույն գործոնները կիրառելի չեն օրինակ Հայաստանի և Ղազախստանի պարագայում:

Այս պետությունները գտնվել են ու շարունակում են գտնվել ներքին շատ ավելի ծանր իրավիճակում, քան Ռուսաստանը, և, այնուամենայնիվ, կարողացել են առավել հաջող բարեփոխումներ իրականացնել:
Tekali Taxi