Գլխավոր / Հայաստան / Իսլանդիան ԱՄՆ-ից բացատրություններ է պահանջել WikiLeaks-ի հարցով

Իսլանդիան ԱՄՆ-ից բացատրություններ է պահանջել WikiLeaks-ի հարցով

Ռեյկյավիկում ԱՄՆ դեսպանին հրավիրել են Իսլանդիայի Արտաքին գործերի նախարարություն` պարզաբանելու համար այն հանգամանքը, որ WikiLeaks-ի գործով զբաղվող ամերիկացի հետաքննիչները պահանջել են Twitter-ի աշխատակիցներից տվյալ կայքում գրանցված Իսլանդիայի խորհրդարանի պատգամավոր Բիրգիտա Յոնսդոթիրի մասին անձնական տեղեկություններ տրամադրել: Այս մասին հայտնում է Associated Press-ը` հղում անելով Իսլանդիայի ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարությանը:

Ավելի վաղ Յոնսդոթիրը համագործակցել է սկանդալային համբավ ձեռք բերած կայքի հետ:

Պաշտոնական Ռեյկյավիկին զայրացրել է ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկությունները, որ ԱՄՆ-ի դատարանը Արդարադատության նախարարության հրամանով կարգադրել է Twitter-ի միկրոբլոգերի ծառայությանը հետաքննիչներին հանձնել տեղեկություններ WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջի, նրա մի շարք կողմնակիցների, այդ թվում` Յոնսդոթիրի, անձնական հաշիվների մասին:

«Սա չափազանց լուրջ իրավիճակ է, երբ արտասահմանյան իշխանությունները, տվյալ պարագայում` Միացյալ Նահանգները, պահանջում են Իսլանդիայի քաղաքացիների, դեռ ավելին` խորհրդարանի պատգամավորի վերաբերյալ նման անձնական տեղեկատվության հատկացում»,- տեղական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է Իսլանդիայի Ներքին գործերի նախարար Օգմունդուր Յոնասոնը:

Բացի այն հանգամանքից, որ Յոնսդոթիրը WikiLeaks կայքի հետ կապեր ունի, նա նաև հայտնի է խոսքի ազատության վերաբերյալ իր համարձակ նախաձեռնություններով:

Tekali Taxi