Գլխավոր / Հայաստան / Մեքսիկայում 2 օրում 29 մարդ է գլխատվել

Մեքսիկայում 2 օրում 29 մարդ է գլխատվել

Խաղաղ Օվկիանոսի ափին գտնվող մեքսիկական Ակապուլկո քաղաքում 2 օրվա ընթացքում գլխատվել է 29 մարդ: Նման մտավախություն են հայտնել քաղաքի իրավապահ մարմինների ներկայացուցիները:

Ոստիկանությունը գլխատված մարմիններ է գտել քաղաքամերձ ավտոմայրուղու վրա: Մարմիններին փակցված են եղել հաղորդագրություն պարունակող թղթեր: Հաղորդագրությունն ուղղված է եղել տեղի նարկոբարոններից մեկին:

Զանգվածային սպանության տեղը ոստիկանությունը հայտնաբերել է անանուն զանգի շնորհիվ:

Նախօրեին ոստիկանությունը 25 մարմին էր գտել, որոնցից 15-ը գլխատված են եղել: Նախնական տվյալների համաձայն` բոլոր սպանվածները  25-30 տարեկան երիտասարդներ են: Տեղական իշխանությունները ենթադրում են, որ զոհվածները թմրանյութ փոխանակող երկու հանցավոր խմբավորումների բախման զոհ են դարձել:

Tekali Taxi