Գլխավոր / Հայաստան / Սահակաշվիլին Երևանում կփորձի պաշտպանել խաչապուրին և «Սապերավին»

Սահակաշվիլին Երևանում կփորձի պաշտպանել խաչապուրին և «Սապերավին»

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին փետրվարի վերջին կամ մարտի սկզբին Հայաստան կժամանի պաշտոնական այցով, որի ընթացքում կարող է բարձրացնել հայկական արտադրողների կողմից արտասահմանում վրացական բրենդային ապրանքանիշերի ապօրինի օգտագործման հարցը, հաղորդում է Взгляд-ը:

ԶԼՄ-ները խորհուրդ են տալիս Վրաստանի նախագահին իր գործընկեր Սերժ Սարգսյանի հետ այս հարցի առնչությամբ բանակցությունների ժամանակ «խիղճ արթնացնել» հայկական կողմի մոտ և պաշտպանել վրացական արտադրողների իրավունքները:

Ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները` վկայակոչելով Ֆրանսիայում բնակվող իրենց հայրենակիցների հայտնած տեղեկությունները, հաղորդել էին, որ վրացական ապրանքանիշերը ներկայացվում  են Ֆրանսիայի տարբեր առևտրի կենտրոններում որպես հայկական արտադրանք:

Մասնավորապես, «Սապերավի» գինին իրացվում է որպես հայկական թանկ ալկոհոլային խմիչք:

Որպես «հայկական հրաշք» վաճառվում է վրացական չուրչխելին, իսկ «Խաչատրյաններ» անվան տակ ներկայացվում է խաչապուրին:

Վրացական լրատվամիջոցները հաստատում են, որ այս ամենն իրացվում է Փարիզի, Լիոնի, Բորդոյի, Ստրասբուրգի, այսպես կոչված, ռուսական առևտրի կենտրոններում:

Tekali Taxi