2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Մանուկյանը մամուլից է տեղեկացել, որ իրեն կարող են կրթության նախարար նշանակել

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին կարող է փոխարինել, ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Այս մասին հաղորդում է «Երկիր» օրաթերթը` հղում կատարելով « իշխանության կուլիսներում ընթացող խոսքուզրույցների» վրա:

Օրաթերթը նաև զանգահարել է Վազգեն Մանուկյանին տեղեկությունը ճշտելու նպատակով:

«Այդ մասին առաջին անգամ լսում եմ ձեզանից։ Էլ ի՞նչ կարող եմ ասել», - ծիծաղելով պատասխանել է Մանուկյանը։