2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

73-ամյա հային արտաքսել են Գերմանիայից սպանության կասկածանքով

Գերմանիան Ռուսաստանին է հանձնել Ռուսաստանի 73-ամյա քաղաքացի Բորիս Օսիպյանին, ով միջազգային հետախուզման մեջ էր գտնվում սպանության կասկածանքով, հայտնում է BBC-ն:


Ընթացիկ տարում սա Ինտերպոլի ռուսական բյուրոյի կողմից իրականացրած արտաքսման առաջին դեպքն է:


Հետաքննության վարկածի համաձայն` 2003 թվականին Օսիպյանը հանկարծակի ծագած վիճաբանության ընթացքում դանակի մի քանի հարված է հասցրել ոմն Ակոպովին, որի հետևանքով վերջինս մահացել է: