Գլխավոր / Հայաստան / Թուրքիայում ուղղաթիռի վթարի արդյունքում 5 մարդ է զոհվել

Թուրքիայում ուղղաթիռի վթարի արդյունքում 5 մարդ է զոհվել

Թուրքիայում ուսումնա-ռազմական ուղղաթիռի վթարի արդյունքում 5 մարդ է զոհվել:

Ինչպես հայտնում է  CNN-Turk հեռուստաընկերությունը, պատահարը տեղի է ունեցել երկուշաբթի Անկարայի հատվածում:

Ուղղաթիռը, որի մեջ գտնվում էին 1 սպա և 4 ռազմական սկսնակ օդաչու, ուսումնական թռիչք է իրականացրել դեպի օդանավակայան:

Որոշ ժամանակ անց կապը ուղղաթիռի անձնակազմի հետ կտրվել է: Մի քանի ժամ անց 2 ռազմական ուղղաթիռների հաջողվել է գտնել վթարի վայրը:

Վերջին տարիներին Թուրքիայում նման պատահարները հաճախակի բնույթ են կրում, և վթարի ենթարկվում են երկրի ռազմական ուժերի հիմնականում ուսումնական հրթիռային օդանավերը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Tekali Taxi