Գլխավոր / Հայաստան / Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն առաջին մարզումն անցկացրեցին «Կուբանում»

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն առաջին մարզումն անցկացրեցին «Կուբանում»

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Կառլեն Մկրտչյանը և Գևորգ Ղազարյանը երեկ թուրքական Բելեկում առաջին մարզումն են անցկացրել Կրասնոդարի «Կուբանի» կազմում, որին միացել են օրեր առաջ թիմի առաջին ուսումնամարզական հավաքին մասնակցելու համար: Մեր ֆուտբոլիստները «Կուբանում» փորձաշրջան են անցնելու:

Նշենք, որ «Կուբանը» Թուրքիա է մեկնել հունվարի 10-ին և հանգրվանել հինգաստղանի «Կալիստա» հյուրանոցում: Առաջին մարզման ընթացքում ֆուտբոլիստները բաժանվել են երկու թիմի և կարճ հանդիպում են անցկացրել, որն ավարտվել է 1:1 հաշվով:

Tekali Taxi