Գլխավոր / Հայաստան / Հովհաննես Պողոս 2-րդը հանդերձյալ աշխարհից ապաքինել է միանձնուհուն

Հովհաննես Պողոս 2-րդը հանդերձյալ աշխարհից ապաքինել է միանձնուհուն

Կաթոլիկ եկեղեցու սրբերի շարքը շուտով կհամալրվի ևս մեկով: Վատիկանի կարդինալների և եպիսկոպոսների հատուկ հանձնախումբը վկայություն է տվել հրաշքի մասին, որը տեղի է ունեցել մահացած Հովհաննես Պողոս Բ-ի միջամտությամբ, գրում է «Комсомольская правда»-ն:
Հրաշքը կատարվել է 49-ամյա ֆրանսիացի միանձնուհի Մարի Սիմոն-Պյերի հետ: 2005 թվականի ամռանը կինը հիվանդացել է Փարքինսոնի հիվանդությամբ, որի հետևանքով կաթվածահար է եղել միանձնուհու մարմնի ձախ հատվածը: Դրանից հետո նրա առողջական վիճակը գնալով վատթարանում էր, բժիշկները ոչ մի կերպ չէին կարողանում կանխարգելել հիվանդության զարգացումը:

Սակայն, երբ 2005 թվականի ամռանը նորընտիր Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը հայտարարել էր այն մասին, որ ինքը դեմ չէ սկսել Հովհաննես Պողոս 2-րդի բեատիֆիկացիայի (սրբերի շարքին դասելու) գործընթացը, միանձնուհիները սկսել են անընդմեջ աղոթել նրան, որպեսզի նա Աստծու մոտ բարեխոսի հիվանդի համար: Եվ արդեն մի քանի ամիս անց վերջույթների ցավերն ու ցնցումները դադարել են:

Միանձնուհուն մանրամասն հետազոտելուց հետո բժիշկները ապշած են մնացել: Պարզվել է, որ քույր Մարին լիովին ապաքինվել է: Ցավերից ազատվելու հանգամանքը բժիշկներն այդպես էլ չեն կարողացել բացատրել ավանդական մեթոդներով:

Սպասվում է, որ Բենեդիկտոս 16-րդը մոտակա շաբաթ օրն այս հրաշքի վերաբերյալ ակտ կստորագրի, որից հետո կարդինալները կկարողանան սկսել Հովհաննես Պողոս 2-րդի բեատիֆիկացիայի գործընթացը:
Tekali Taxi