Գլխավոր / Հայաստան / Մարտի 1-ի զոհերի ծնողները սպասելիքներ ունեն միայն իշխանափոխությունից

Մարտի 1-ի զոհերի ծնողները սպասելիքներ ունեն միայն իշխանափոխությունից

Երևանի Կաթողիկե եկեղեցում այսօր անցկացվեց պատարագ` ի հիշատակ 2008թ. մարտի 1-ին զոհված մարդկանց: Պատարագին մասնակցում էին զոհերի հարազատները, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, նախկին քաղբանտարկյալները: Պատարագից հետո զոհվածներից մեկի` Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը, լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենք նամակ են  պատրաստել` ուղղված  Եվրոպայի Խորհրդի գլխավոր հանձնակատար Թոմմաս Համմարբերգին, որն պատարագից հետո պիտի տանեն և հանձնեն ԵԽ հայսատանյան գրասենյակ: Հիշեցնենք, որ Թոմաս Համմարբերգը Հայատսան է ժամանելու հունվարի 18-ին:

«Սպասենք, տեսնենք մեզ կընդունի, թե չի ընդունի Համմարբերգը: Երեք տարի է սպասում ենք: Երեք տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել, ոչինչ չի արվել, մեղավորները չեն բացահայտվել, պահանջները կներկայցնենք, նա մեզ կլսի և կթողնի կգնա, ինչպես միշտ: Ուղղակի մենք մեզ պարտք ենք համարում, առիթից օգտվելով` հանդիպենք, նորից մեր բողոքները ներկայացնենք: Երբ կսկսվի լիագումար նիստը ԵԽ-ում, մեր հարցը կքննարկեն, թե չեն քննարկի, կլսեն մեր հարցը, թե չեն լսի… և  այսօր մենք սպասելիքներ չունենք, միայն սպասելիքներ ունենք իշխանափոխությունից»,- ասել է Սարգիս Քլոյանը:

Մարտի 1-ին զոհված Արմեն Ֆարմանայնի հայրը` Վաչագան Ֆարմանյանը, նշել է, որ առայժմ իրենց որդիների սպանության բացահայտման հարցում առջընթաց չկա:

«Դատարան էլ դիմեցինք մերժեցին, հիմա նամակ պետք է հանձնենք, հույսով ապրում ենք»,- ասել է Վաչագան Ֆարմանյանը:

Պատարագի ավարտից հետո զոհերի ծնողները ուղևորվցեին դեպի ԵԽ գրասենյակ` տանելով Համմարբերգին ուղղված նամակը:
Tekali Taxi