Գլխավոր / Հայաստան / «Հայկական ժամանակ». Փաշինյանին շարունակում են թերթեր չփոխանցել

«Հայկական ժամանակ». Փաշինյանին շարունակում են թերթեր չփոխանցել

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պահվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանն Ամանորի տոներից հետո մինչ օրս չի ստացել բաժանորդագրությամբ իր համար նախատեսված օրվա մամուլը, տեղեկացնում է օրաթերթը:

«Արթիկ» ՔԿՀ պետի տեղակալ Խաչատրյանը մեր թղթակցի հետ զրույցում երեկ ասել է, թե թերթերը քրեակատարողական հիմնարկ չեն հասնում, հակառակ դեպքում դրանք անպայման կփոխանցվեին Նիկոլ Փաշինյանին: Իսկ «Հայփոստի» Արթիկի բաժանմունքի աշխատակիցները մեր թղթակցի հետ զրույցում պատմել են, որ Նիկոլ Փաշինյանի համար նախատեսված թերթերը ոչ թե տեղ չեն հասնում , այլ «Արթիկ» ՔԿՀ աշխատակիցները չեն ցանկանում դրանք ստանալ: Ըստ փոստային բաժանմունքի աշխատակիցների, նշված ՔԿՀ-ի ներկայացուցիչը գրեթե ամեն օր «Հայփոստի» Արթիկի բաժանմունքից ստանում է իրենց հիմնարկի համար նախատեսված փոստը, ինքն է փոստ հանձնում, բայց կտրականապես հրաժարվում է ստանալ Նիկոլ Փաշինյանի համար նախատեսված մամուլը:

Փաշինյանին հասցեագրված ծրարները նրան հասնում են , մինչդեռ իր ծրարները արտաքին աշխարհ այդպես էլ դուրս չեն գալիս:

Tekali Taxi