Գլխավոր / Հայաստան / Չավին ճանաչվել է 2010-ի լավագույն խաղարկող

Չավին ճանաչվել է 2010-ի լավագույն խաղարկող

Իսպանական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին ճանաչվել է 2010 թվականի լավագույն խաղարկող, հաղորդում է Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Փորձագետների քվեարկության արդյունքում Չավին առաջ է անցել իր ակումբակից Անդրես Ինյեստայից և իտալական «Ինտերի» ֆուտբոլիստ Ուեսլի Սնեյդերից:

Բացի Ինյեստայից և Սնեյդերից, լավագույն տասնյակի մեջ են մտել նաև արգենտինացի Լիոնել Մեսսին («Բարսելոնա»), գերմանացի Մեսութ Օզիլը («Ռեալ»), ուրուգվայցի Դիեգո Ֆորլանը («Ատլետիկո»), պորտուգալացի Ռոնալդուն («Ռեալ»), գերմանացի Բաստիան Շվայնշտայգերը («Բավարիա»), իսպանացի Սեսկ Ֆաբրեգասը («Արսենալ») և հոլանդացի Արիեն Ռոբենը («Բավարիան»):
Tekali Taxi