Գլխավոր / Հայաստան / Արզումանյանը «Շլյոնսկի» հետ մեկնում է ուսումնամարզական հավաքի

Արզումանյանը «Շլյոնսկի» հետ մեկնում է ուսումնամարզական հավաքի

Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը ընդգրկվել է լեհական «Շլյոնսկի» այն 23 ֆուտբոլիստների կազմում, որոնք կմեկնեն ուսումնամարզական հավաքի, տեղեկացնում է լեհական թիմի պաշտոնական կայքը:

Գլխավոր մարզիչ Օրեստ Լենչուկը թիմում փորձարկվող 12 ֆուտբոլիստներից միայն չորսին է ընդգրկել հիմնական կազմում և այդ չորսից մեկը` Ռոբերտ Արզումանյանն է, հաղորդում է ArmFootball.com-ը:

Լեհաստանի Էքստրակլասայում (բարձրագույն խումբ) 9-րդ տեղը զբաղեցնող «Շլյոնսկը» ուսումնամարզական հավաքի կմեկնի հունվարի 18-ին, այն կանցկացվի Լեհաստանի Սպալա քաղաքում:

Հիշեցնենք, որ Արզումանյանն իր առաջին հանդիպումն անցկացրեց վրոցլավյան թիմի փոխարինողների կազմում:

Իր հաջորդ ստուգողական հանդիպումը «Շլոյնսկը» կանցկացնի հունվարի 26-ին:

Tekali Taxi