Գլխավոր / Հայաստան / Ի նշան բարեկամության` Սահակաշվիլին այս տարվա առաջին պաշտոնական այցը կկատարի Հայաստան

Ի նշան բարեկամության` Սահակաշվիլին այս տարվա առաջին պաշտոնական այցը կկատարի Հայաստան

Հունվարի 22-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան:

Ինչպես այսօր հայտնել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն, «Կարևորն այն է, որ 2011 թվականին նախագահը կայցելի Հայաստան, քանի որ դա ընդգծում է երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները»:

Նրա խոսքով` վրացական պատվիրակության կազմում կլինի նաև Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն, ով կհանդիպի իր հայաստանյան գործընկերոջ հետ, հաղորդում է Грузия Online-ը:

Ինչ վերաբերում է հանդիպումների ընթացքում քննարկվելիք հարցերին, Կալանդաձեն նշել է երկու երկրների միջև հարաբերությունների մերձեցման հեռանկարները, այդ թվում` տնտեսական և քաղաքական ոլորտներում:
Tekali Taxi