Գլխավոր / Հայաստան / Վրաստանը միջնորդություն է առաջարկում Ղարաբաղի հարցում

Վրաստանը միջնորդություն է առաջարկում Ղարաբաղի հարցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և բանակցությունների հարցում Վրաստանը պատրաստ է ակտիվ դեր ունենալ, ադրբեջանական ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն:
«Հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան» ,- նշել է Վաշաձեն:
Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար Վրաստանը միշտ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել և անձամբ շահագրգռված է հակամարտության արագ կարգավորման մեջ:

Հիշեցնենք, որ այսօր Գրիգոլ Վաշաձեն երկօրյա այցով մեկնում է Ադրբեջան:
Tekali Taxi