Գլխավոր / Հայաստան / 36-ամյա տղամարդը զոհվել է Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով

36-ամյա տղամարդը զոհվել է Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով

Հունվարի 16-ին ժամը 17.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով 36-ամյա Արման Վարդանյանը տեղում զոհվել է, իսկ 47-ամյա Արթուր Ֆիդանյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը տեղափոխվել է Երևան քաղաքի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Փրկարաների կողմից զոհվածի դին դուրս է բերվել ավտոմեքենայից և հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:
Ֆիդանյանի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է կայուն ծանր:
Tekali Taxi