Գլխավոր / Հայաստան / WikiLeaks-ի հիմնադիրը «ապահովագրել է» իր մահը նոր փաստաթղթերի փաթեթով

WikiLeaks-ի հիմնադիրը «ապահովագրել է» իր մահը նոր փաստաթղթերի փաթեթով

Սկանդալային համբավ ձեռք բերած WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջը հայտարարել է, որ իր հետ որևէ բան պատահելու դեպքում, կհրապարակվի ԱՄՆ Պետդեպի գաղտնի փաստաթղթերի ևս մեկ փաթեթ. որևը անդառնալի վնաս կհասցնի ամերիկյան կառավարությանը: Այս փաթեթը Ասանջն անվանել է «Ապահովագրական»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ասանջի փաստաբանները հայտարարություն էին տարածել, որում ասված էր, որ այն դեպքու, եթե իրենց պաշտպանյալին արտաքսեն ԱՄՆ, նրան մահապատիժ է սպառնում:

WikiLeaks-ի հիմնադիրը, բնութագրելով իր «ապահովագրական» փաթեթը, ասել է, որ այն պարունակում է ավելի քան 500 դիվանագիտական փաստթղթեր, որոնք առնչվում են նաև ամերիկացի մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկին:
Ներկայումս տարբեր կայքերում insurance.aes256 անվամբ ներբեռնված ֆայլ կա, որի ծավալը մոտ 1,5 Գբ է: Ֆայլը փակ է, սակայն այն կբացվի, եթե Ասանջի հետ որևէ բան պատահի:
Tekali Taxi