Գլխավոր / Հայաստան / «ՉԻ». Սկանդալ Ղարաբաղում

«ՉԻ». Սկանդալ Ղարաբաղում

Ըստ Ղարաբաղում շրջանառվող տեղեկությունների, անցած շաբաթվա վերջին սկանդալային վեճ է տեղի ունեցել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի և ԼՂՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, ներկայում ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Հարությունյանի «Ազատ Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Ռուդիկ Հյուսնունցի միջև, գրում է օրաթերթը:

Թե ի՞նչն է եղել երկու կուսակիցների վեճի պատճառը, առայժմ հայտնի չէ, սակայն, ըստ շրջանառվող լուրերի, բանը հասել էր նրան, որ կողմերը դանակ են հանել իրար դեմ: Ի դեպ, նշենք, որ Հյուսնունցն իր քաղաքական կարիերայի գագաթնակետին հասել էր նույն Հարությունյանի օժանդակությամբ: Դեռ ավելին, անցած տարվա մայիսին ԼՂՀ-ում կայացած ԱԺ ընտրություններում հենց Հարությունյանի ջանքերով է, որ Հյուսնունցը մեծամասնական ընտրակարգով դարձել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, այն դեպքում, երբ հենց Հյուսնունցի անձի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կային, և վերջինս, մեղմ ասած, այնքան էլ չէր ընդունվում հասարակության կողմից:

Tekali Taxi