Գլխավոր / Հայաստան / Դեմքի քսուքները խանգարում են կանանց հղիանալ

Դեմքի քսուքները խանգարում են կանանց հղիանալ

Վեյցմանի ինստիտուտի գիտնականները պարզել են, որ դեմքի համար նախատեսված քսուքները, սննդի և խմիչքի որոշ տեսակներն իրենց բաղադրության մեջ այնպիսի նյութեր են պարունակում, որոնք կարող են նվազեցնել հղիանալու հավանականությունը:

Պրոֆեսոր Նավա Դեկելը հայտնաբերել է, որ հակաօքսիդանտները մկների մոտ նվազեցնում են օվուլյացիայի շրջանի տևողությունը: Արդյունքում` զգալի պակասում է այն շրջանի տևողությունը, որի ընթացքում հնարավոր է հղիանալ:

Պրոֆեսորի խոսքով` ապագայում այդ բացահայտումը կօգնի այն կանանց, որոնք փորձում են խուսափել չպլանավորված հղիությունից: «Որոշ հակաօքսիդանտներ կարող են ծառայել որպես ծնելիության վերահսկման արդյունավետ միջոց, ինչը կարող է շատ ավելի ապահով լինել, քան այն հորմոնները որոնք կանայք օգտագործում են հղիության կանխարգելման նպատակով»: Պրոֆեսորը մտադիր է շարունակել հետազոտություններն այս ուղղությամբ:
Tekali Taxi