Գլխավոր / Հայաստան / Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի արկածախնդրությանը վճռական պատասխան տալ. Սարգսյան

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի արկածախնդրությանը վճռական պատասխան տալ. Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կիպրոսում հնչեցրած իր ելույթի ընթացքում խոսել է Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին:

Իր խոսքում անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին` երկրի ղեկավարը նշել է, որ «տոտալիտար ռեժիմի կողմից Ադրբեջանին բռնակցված Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեք չի հաշտվել իրեն պարտադրված կարգավիճակի հետ»:

«Ակտիվ պետական հովանավորչությամբ Ադրբեջանում մոլեգնող` Հայաստանի և հայերի դեմ ուղղված թշնամական քարոզչությունը և պատմության ակնհայտ կեղծարարությունը, այդ երկրի սպառազինումն ու սպառազինությունների մրցավազքի հրահրումն ապացուցում են, որ Բաքուն պատրաստ չէ խաղաղության: Բանը հասնում է նրան, որ Ադրբեջանի իմ գործընկերը հայտարարում է, թե իբր մեր երկրի մեծ մասը նվիրաբերվել է Հայաստանին Ադրբեջանի կողմից, իսկ մայրաքաղաք Երևանը ադրբեջանական քաղաք է: Համոզված եմ, որ պատմության խեղաթյուրման այսօրինակ զավեշտի հետ առնչվել է նաև Կիպրոսը: Ադրբեջանի հայատյաց և ագրեսիվ վարքագիծը հաստատում է մեր այն համոզմունքը, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի կերպ ապագա չունի Ադրբեջանի կազմում: Ավելին, Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների ո́չ իրավական, ո́չ քաղաքական և ո́չ էլ բարոյական հիմքեր: Ճիշտ է, մենք վճռական ենք խնդիրը լուծել բացառապես խաղաղ և բանակցային ճանապարհով, բայց եթե Ադրբեջանը դիմի արկածախնդրության, ապա մեր պատասխանը վճռական է լինելու», – ասել է ՀՀ նախագահը:

Tekali Taxi