Գլխավոր / Հայաստան / Ռուսական WikiLeaks-ը հրապարակել է Պուտինի ենթադրյալ դղյակի նկարները

Ռուսական WikiLeaks-ը հրապարակել է Պուտինի ենթադրյալ դղյակի նկարները

Համացանցում հայտնվել են Սև Ծովի ափին կառուցվող դղյակի նկարները: Որոշ տվյալների համաձայն` այն պատկանում է ՌԴ վարչապետ Վլադմիր Պուտինին, և դրա կառուցման վրա ծախսվել է մոտ 1 մլրդ դոլար, հաղորդում է newsru.com-ը:
2010 թվականի վերջին դղյակի մասին ԶԼՄ-ներին պատմել էր գործարար Սերգեյ Կոլեսնիկովը: Հարկ է նշել, որ վարչապետի մամուլի ծառայությունը կտրականապես հերքում է այս լուրերը` նշելով, որ վարչապետը ոչ մի առնչություն չունի այդ դղյակի հետ:

Նկարները հայտվել են սկանդալային WikiLeaks կայքի ռուսական տարբերակում` RuLeaks կայքում:

Նկարներին նախորդում է հետևյալ մեկնաբանությունը. «Պուտինի դղյակի նկարները» Սև ծովի ափին»: RuLeaks.Net-ի խմբագրությունը Պուտինի ենթադրյալ դղյակի մի քանի նկարներ է ստացել: Սակայն կայքի խմբագրությունը հավելում է. «Մենք չենք կարող հստակ ասել, թե ում դղյակն է պատկերված նկարում, մենք պարզապես հրապարակում ենք կոնկրետ օբյեկտի նկարները»:

Tekali Taxi