Գլխավոր / Հայաստան / Մերձմոսկովյան «Ռոմեոն և Ջուլիետը» ինքնասպան են եղել

Մերձմոսկովյան «Ռոմեոն և Ջուլիետը» ինքնասպան են եղել

Մոսկովյան շրջանի Ֆրյազինո քաղաքում անչափահաս պատանին ու աղջիկը ինքնասպան են եղել` թռչելով բազմահարկ շենքի տանիքից: Պատանիները բարձրացել են 14 հարկանի շենքի տանիք և ցաց են նետվել:

Ստացած վնասվածքների արդյունքում` երիտասարդն ու աղջիկը տեղում մահացել են: Ինչպես «Ինտերֆաքսին»  հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը, երիտասարդները սիրահարված են եղել, սակայն ծնողներն արգելել են նրանց հանդիպել:

Դեպքի մանրամասնությունների և պատճառների առնչությամբ հետաքննություն է իրականացվում:

Tekali Taxi