Գլխավոր / Հայաստան / Ռաբիսի մեջ էլ կա ճաշակ. Սասունցի Դավիթ

Ռաբիսի մեջ էլ կա ճաշակ. Սասունցի Դավիթ

«Ցանկացած երգիչ պետք ա ակումբներում աշխատի, չի կարելի միանգամից մեծ բեմեր բարձրանալ», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմելով իր` շոու բիզնես գալու ճանապարհի մասին, նման կարծիք է հայտնել հայ երգիչ Դավիթ Թուջարյանը, ով ավելի հայտնի է Սասունցի Դավիթ կեղծանունով:

«Ես ինքս էլ մի քանի տարի երգել եմ ակումբներում, երգում էի մեր ճանաչված երգիչների երգերը:

Պատասխանելով Epress.am-ի այն հարցին, թե ինչպես է երգիչը գնահատում Հայաստանում երգարվեստի մակարդակը և ինքն ինչպիսի երաժշտություն է նախընտրում լսել` վերջինս պատասխանել է, որ լսում է ցանկացած երաժշտություն, որտեղ կա ճաշակ:

«Օրինակ ռաբիսի մեջ էլ կա ճաշակ, մարդ կա ռաբիս ա երգում, բայց ճաշակով ռաբիս ա, ինչպես հայտնի և սիրելի երգիչ Թաթան: Իսկ շոու բիզնեսի մակարդակը բավականին լավացել է»,- ասել է Դավիթը:

Նա լրագրողներին տեղեկացրել է, որ այսուհետ ազգագրական ոճից անցնում է երևանյան ոճի` այսինքն` երևանյան ֆոլկլյորին:

«Սասունցի Դավիթ պրոյեկտը վերջացավ, և կարծում եմ` շատերն էին սպասում նման փոփոխությանը»,- ասել է Դավիթ Թուջարյանը:

Tekali Taxi