Գլխավոր / Հայաստան / «Ադրբեջանի թշնամիների» անունները կարգելվեն օրենքով

«Ադրբեջանի թշնամիների» անունները կարգելվեն օրենքով

Ադրբեջանում անունների մասին նոր օրենք է գործելու, համաձայն որի դրանք բաշխվելու են լուսաֆորի սկզբունքով:

Ազգային, մշակութային և գաղափարական արժեքներին համապատասխանող անուններն ընդգրկվելու են «կանաչ ցուցակում» և չեն ենթարկվելու սահմանափակման:

Երկրորդ կարգի անուններն ընդգրկվելու են «դեղին ցուցակում»: Սրանք անցանկալի անուններն են, որոնք ծիծաղ են առաջացնում կամ տգեղ են հնչում այլ լեզուներով:

Երրորդ կարգի անուններն ընդգրկվելու են «կարմիր ցուցակում»: Այդ անունների դեպքում գործելու է արգելք: Դրանք այն անձանց անուններն են, որոնք ագրեսիա են դրսևորել Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ, ինչպես նաև այն անունները, որոնց իմաստը ադրբեջաներենում վիրավորական է, հայտնում է Trend գործակալությունը:

Tekali Taxi