Գլխավոր / Հայաստան / Յուրա Մովսիսյանը կխաղա Ռուսաստանի պրեմիեր-լիգայում

Յուրա Մովսիսյանը կխաղա Ռուսաստանի պրեմիեր-լիգայում

Հայաստանի հավաքականի և դանիական «Ռանդերսի»  հարձակվող Յուրա Մովսիսյանը տեղափոխվել է ռուսաստանյան «Կրասնոդար» ակումբ, որը կարող է հանդես գալ Ռուսաստանի առաջնության պրեմիեր-լիգայում: Այս մասին Epress.am-ին հայտնի դարձավ ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրներից: Մովսիսյանի տեղափոխման հետ կապված այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Նշենք, որ «Կրասնոդարը» Ռուսաստանի ամենահարուստ ակումբներից մեկն է, այն պատկանում է միլիարդատեր Սերգեյ Գալիցկիին:

Նշենք, որ «Կրասնոդարը» նախորդ մրցաշրջանի արդյունքներով իրավունք չէր ստացել հանդես գալ Ռուսաստանի պրեմիեր-լիգայում, սակայն այժմ պարզ դարձավ, որ թիմը ուժեղագույնների խմբում  կարող է փոխարինել Ռամենսկոյեի «Սատուրնին», որն առաջնությանը չի մասնակցի ֆինանսական խնդիրների պատճառով: Այս մասին վերջնական որոշումը կկայացվի հունվարի 25-ին Ռուսաստանի պրեմիեր-լիգայի ղեկավարության կողմից:

Tekali Taxi