Գլխավոր / Հայաստան / Օբաման կմասնակցի 2012թ. նախագահական ընտրություններին

Օբաման կմասնակցի 2012թ. նախագահական ընտրություններին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է առաջադրել իր թեկնածությունը 2012 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում, հաղորդում է AFP-ն:
Օբամայի առաջիկա ծրագրերի մասին պատմել է Սպիտակ Տան մամլո քարտուղար Ռոբերտ Գիբսը: Նրա խոսքով` մոտակա ամիսների ընթացքում նախագահական ընտրություններին թեկնածություն առաջադրելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը պատրաստ կլինեն:

Նա նաև հաղորդել է, որ Օբաման նախատեսում է իր նախընտրական քարոզարշավի   գրասենյակը տեղակայել Չիկագոյում և իր վարչակազմի ղեկավարի տեղակալ Ջիմ Մեսինուին նշանակել նախընտրական քարոզարշավի ղեկավար:

Փորձագետները գտնում են, որ Դեմոկրատական կուսակցության հիմնական թեկնածու Օբամայի վերրընտրվելու համար անհրաժեշտ փաստարկները կվերաբերեն առողջապահության բարեփոխմանը, Իրաքի տարածքից ամերիկյան զորքերի դուրս բերմանը, Աֆղանստանում ԱՄՆ զորքերի ռազմական առաքելության հետաձգմանը. ինչպես նաև Օբամայի վարչակազմի գործողություններին` կապված համաշխարհային ճգնաժամի հետ:

Հանրապետականների հիմնական հակափաստարկը, ըստ փորձագետների, կլինի գործազրկության մակարդակի բարձրացումը, որը, կանխատեսումների համաձայն, 2012 թվականին կմնա նույն մակարդակի վրա: Հանրապետականները նաև մեղադրում են Օմաբային պետական բյուջեի գումարները անտեղի վատնելու մեջ:
Tekali Taxi