Գլխավոր / Հայաստան / Սահմանին հայ զինծառայող է զոհվել. ադրբեջանական կողմից ավելի մեծ կորուստներ կան

Սահմանին հայ զինծառայող է զոհվել. ադրբեջանական կողմից ավելի մեծ կորուստներ կան

Երեկ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանային գծում` Հորադիզի շրջանում, ժամը 10:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը հերթական սադրիչ գործողություններ է իրականացրել և կրակ է բացել հայկական կողմի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է ՀՀ ՊՆ զինծառայող Հովիկ Մկրտիչի Սուքիասյանը:

Epress.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Հայկական կողմի ձեռնակած գործողությունների արդյունքում հակառակորդի կողմից դադարեցվել են կրակոցները: Ըստ նախնական տեղեկատվության` ադրբեջանական կողմը զգալիորեն ավելի մեծ կորուստներ է ունեցել»,- մեզ հետ զրույցում ասել է ԼՂ ՊՆ մամլո խոսնակը:

Tekali Taxi