Գլխավոր / Հայաստան / Մահացել է օրենքով գող Ռուբիկ Պրոֆեսորը` Յապոնչիկի կնոջ երկրորդ ամուսինը

Մահացել է օրենքով գող Ռուբիկ Պրոֆեսորը` Յապոնչիկի կնոջ երկրորդ ամուսինը

Երկարատև հիվանդությունից հետո հունվարի 21-ին Մոսկվայում մահացել է 68-ամյա օրենքով գող Ռուբեն Սարգսյանը, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Ռուբիկ Պրոֆեսոր մականունով: Այսօր կկայանա հրաժեշտի արարողությունը, իսկ կիրակի նրա մարմինը կտեղափոխվի Երևան` հուղարկավորության համար, հաղորդում է «Ռեգնումը»:

«Փրայմ Քրայմ» տեղեկատվական գործակալության տվյալներով` ծագումով գյումրեցի Ռուբեն Սարգսյանը անցյալ դարի 80-ականներին համարվում էր Մոսկվայի քրեական աշխարհի առավել հայտնի հեղինակություններից: Նա առանձնանում էր իր մտավոր կարողություններով, ինչի համար էլ ստացել էր Պրոֆեսոր մականունը: Սարգսյանը նախընտրում էր առանց բռնության իրականացվող հանցագործություններին, հիմնականում` մեքենայություններին:

Ռուբիկը քողարկվում էր շախմատային մարզչի համեստ պաշտոնի տակ:

Նրա կյանքի մեկ այլ հետաքրքիր դիպվածներից է այն, որ նա դարձել էր քրեական աշխարհում մեծ համբավ ունեցող, օրենքով գող Յապոնչիկի կնոջ` Կալինա Նիկիֆորովայի երկրորդ ամուսինը:

1988 թվականին Ռուբեն Սարգսյանը Երևանում կազմակերպել էր իր մահացած կնոջ` Կալինայի թաղման արարողությունը: Հանգուցյալի հիշատակը հարգելու էին եկել մի շարք օրենքով գողեր, այդ թվում` Լևոն Մխիթարովը` Լյովա Կրոպոտկինկսկի մականունով, և Ռաֆայել Բաղդասարյանը` Սվո Ռաֆը, ինչպես նաև Թայվանչիկ մականունը կրող քրեական հեղինակություն Ալիմժան Տոխտախունովը:

Այդ ժամանակներից ի վեր` Ռուբիկի մասին որևէ տեղեկություն չկար: Սարգսյանն ապրում էր Մոսկովայի արևմուտքում գտնվող խաղաղ շրջաններից մեկում: 90-ականներին նրա անունը օրենքով գողերի ցուցակում արդեն չէր նշվում:

Tekali Taxi