Գլխավոր / Հայաստան / Սարգսյանն ու Սահակաշվիլին ավելի լուրջ խնդիրներ են քննարկելու, քան խոհանոցը

Սարգսյանն ու Սահակաշվիլին ավելի լուրջ խնդիրներ են քննարկելու, քան խոհանոցը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հայաստանյան այցի ընթացքում երկու երկրների առաջնորդները մտադիր չեն քննարկել հայաստանցի արտադրողների կողմից վրացական ապրանքանիշերի ապօրինի օգտագործման հարցը:

GeorgiaTimes-ի հետ զրույցում  նման կարծիք է հայտնել Սևծովյան և Կասպյան տարածաշրջանի քաղաքական և հասարակական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Զախարովը:

«Հայկական, ադրբեջանական և վրացական խոհանոցներում գոյություն ունեն միևնույն կերակրատեսակները` պարզապես բաղադրության մեջ որոշ տարբերություններով և տարբեր անվանումներով: Այս հարցի առնչությամբ ոչ Սարգսյանը, ոչ Սահակաշվիլին չեն պատրաստվում սկանդալ բարձրացնել: Առանց այս խնդրի էլ Հայաստանն ու Վրաստանը բավական բարդ հարաբերություններ ունեն»,- պարզաբանել է Զախարովը:

Փորձագետի կարծիքով` հայ-վրացական բանակցությունների ընթացքում առավել մեծ ուշադրություն կդարձվի էներգետիկայի և տարանցիկ ռեսուրսների հարցերին:

Մեկնաբանելով Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի հայտարարությունն այն մասին, որ Վրաստանը էլեկտրաէներգիա է փոխանցում Հայաստանին, փորձագետն ասել է. «Հայաստանն իր սեփական ատոմակայանն ունի, որը բավարար քանակությամբ էներգիա է տալիս, ինչի արդյուքում Հայաստան ինքն է էներգիա արտահանում:

Այդ իսկ պատճառով, Երևանում առանձնապես չեն անհանգստանում, թե Վրաստանում ով ինչ հայտարարությամբ է հանդես գալիս: Այլ հարց է, որ Հայաստանի տարածքով է անցնում Ռուսաստանից դեպի Վրաստան տանող գազամուղը: Այժմ բանակցություններ են տարվում դրա վաճառքի վերաբերյալ, և ոչ միայն Հայաստանի հետ, այլ նաև ` Ադրբեջանի»:

Ըստ Զախարովի` Հայաստանում, հասկանալի պատճառներով, վախենում են վաճառել վրացական գազամուղի հայաստանյան հատվածն Ադրբեջանին, և այս հարցը, անշուշտ, կբարձրացվի Սահակաշվիլիի և Սարգսյանի հանդիպման ընթացքում:

«Եթե գազատար խողովակը գնի ադրբեջանական կողմը, նրանք պարզապես կսկսեն Երևանի համար խնդիրներ առաջացնել: Օրինակ, ինչ-որ հատվածում վերանորոգում կսկսեն: Իսկ գազի ներկրման  անգամ մեկշաբաթյա դադարը պարզապես աղետալի արդյունքների կարող է հանգեցնել: Այդ իսկ պատճառով, գազի ներկրումը Վրաստանի տարածով այդչափ էական է Հայաստանի համար»,- ընդգծել է Վլադիմիր Զախարովը:
Tekali Taxi