Գլխավոր / Հայաստան / Ադրբեջանը կփորձի Ղարաբաղ ներխուժել 2012թ. ամռանը. կապիտան

Ադրբեջանը կփորձի Ղարաբաղ ներխուժել 2012թ. ամռանը. կապիտան

Ադրբեջանը պատրաստվում է Ղարաբաղ ներխուժել 2011-ի վերջին կամ, ավելի հավանական է` 2012-ի ամռանը:

Մոսկվայում հրատարակվող «Անխախ ռազմական վերլուծություն» պարբերականին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ Գլխավոր շտաբի նախկին ռազմական փորձագետ, 1-ին աստիճանի Կապիտան Կոնստանտին Սիվկովը` մեկնաբանելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների` այսօր կայանալիք հանդիպումը:

Նրա խոսքով` Ադրբեջանն այժմ մեծացնում է իր ռազմական ներուժը: «Նավթից ստացված գումարների շնորհիվ Բաքուն առանց ավելորդ դժվարության կարողանում է իրականացնել այն»,-նշում է Սիվկովը:

Փորձագետը չի հասկանում, թե ինչու Ռուսաստանը համապատասխան միջոցներ չի ձեռնարկում` հակամարտող կողմերին ապառազմականացնելու ուղղությամբ:

«Չնայած Ադրբեջանի նկատելի ռազմական ներուժին, Հայաստանի դեմ ծավալած ռազմական գործողությունները լարված բնույթ կկրեն», – գտնում է Սիրկովը: Ըստ նրա` նման իավիճակներում միջազգային հանրության, ինչպես օրինակ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից, հնարավոր  է հակամարտության միջազգայնացում, նախևառաջ` Կասպիան տարածաշրջանում, որտեղ մեծ ծավալներով նավթի պաշարներ կան:

«Այս ֆոնին հնարավոր է լայնածավալ պատերազմ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Իրանի դեմ: Միաժամանակ, այնպիսի իրադրություն կստեղծվի, երբ Ռուսաստանը պատրաստ չի լինի խաղաղարար և նմանատիպ այլ գործունեություն ծավալել Հարավայի Կովկասի հակամարտության կիզակետում, և, հնարավոր է, կկորցնի իր քաղաքական ազդեցությունը տարածաշրջանում», – եզրակացնում է փորձագետը:

Նա նշում է նաև, որ նման կանխատեսում պարունակող զեկույց ինքը դեռ մի քանի տարի առաջ ներկայացրել էր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը, սակայն որևէ եզրակացություն այս ուղղությամբ չի արվել:
Tekali Taxi