Գլխավոր / Հայաստան / Ահմադինեժադի դեմ բողոքողներին կախել են

Ահմադինեժադի դեմ բողոքողներին կախել են

2009 թվականին Իրանում հակակառավարական ակցիաներին մասնակցություն ցուցաբերած 2 քաղաքացիների նկատմամբ մահապատիժ է կիրառվել:

Երկու իրանցիները կախաղան են բարձրացվել հունվարի 24-ի առավոտյան: Մահապատժի ենթարկվածների անունները չեն նշվում: AFP գործակալությունը նշում է, որ նրանք այն քաղաքական ակտիվիստներն էին, որոնց փրկության համար պայքարում էր ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինտոնը:

Իրանում զանգվածային բողոքի ցույցերն անցկացվել են 2009 թվականի ամռանը: Մարդիկ փողոց էին դուրս եկել` պայքարելու Մահմուդ Ահմադինեժադի վերընտրվելու դեմ, ով հաղթանակ էր տարել նախագահական ընտրություններին նույն տարվա հուլիսի 12-ին:

Ցույցերը վերաճել էին անկարգությունների և ոստիկանության հետ բախումների, որոնց հետևանքով զոհվել էին տասնյակ մարդիկ: Անկարգությունների մասնակից տասնյակ ընդդիմադիրներ դատարանի առջև կանգնեցին:

Tekali Taxi