Գլխավոր / Հայաստան / Արտակարգ իրավիճակների նախարարությունը հուշարձանի նախագծի մրցույթ է հայտարարել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հուշարձանի նախագծի մրցույթ է հայտարարել

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) ՀՀ-ում արտակարգ իրավիճակների կառավարման համակարգի հիմնադրման 20-ամյակի տոնակատարության շրջանակներում հայտարարել է փրկության գաղափարը խորհրդանշող հուշարձանի նախագծի մրցույթ:

Ինչպես նշված է նախարարության հաղորդագրության մեջ, հուշարձանը պետք է մարմնավորի աղետների կանխարգելման, հետևանքների նվազեցման ու վերացման, գթասրտության, անձնվիրության, արտակարգ իրավիճակներին դիմակայելու կարողության գաղափարը:

ԱԻՆ-ը պայմաններին ծանոթանալու համար առաջարկում է զանգահարել 36-34-52 հեռախոսահամարով:

Tekali Taxi