Գլխավոր / Հայաստան / Բացօթյա առևտրով զբաղվողներին բերման են ենթարկել ոստիկանություն

Բացօթյա առևտրով զբաղվողներին բերման են ենթարկել ոստիկանություն

Երեկ ցերեկը` ժամը 15:00-ի սահմաններում, Տիգրան Մեծ պողոտայում բացօթյա առևտուր իրականացնող 2 առևտրականների բերման են ենթարկել Կենտրոնի Ոստիկանության բաժին:

Հիշենցնեք, որ արդեն մի քանի օր է` Երևանի Քաղապետարանն արգելում է բացօթյա առևտուրը, իսկ մարդիկ չեն դադարեցնում իրենց բողոքի ակցիաները քաղաքապետարանի շենքի առջև:

«Առանց զգուշացնելու, եկան մեքենայով, բռնի ձևով մեզ մտցրին ավտոն, ու տարան ոստիկանություն: Ոնց որ հանցագործների բռնելուց լինեին, էդ ինչ վերաբերմունք էր, դուք չեք պատկերացնի, ոնց էինք վախեցել»,- Epress.am-ի հետ զրույցում պատմել է բերման ենթարկված կանանցից մեկը, ովչի ցանկացել ներկայանալ:

Նա պատմել է, որ իրենց ոստիկանության բաժնում պահել են մոտավորապես չորս ժամ, պահանջել են ներկայացնել իրենց հասցեները.

«Ասեցին, թե մի անգամ էլ դուրսը բան եք ծախել, կգանք ու կտուգանենք, հասցեներդ արդեն գիտենք: Ես էլ վախենում եմ, բանակում ծառայող էրեխա ունեմ, մի ջահել էրեխա էլ ստեղ ունեմ, բա որ բռնեն մի բան անեն. չգիտեմ` ինչ ա լինելու մեր վերջը»,- ասել է տիկինը:

Նշենք, որ այսօր Երևանի կենտրոնի այն վայրերում, որտեղ նախկինում բացօթյա առևտուր էր իրականացվում, կարելի էր ոստիկաններ տեսնել:

Tekali Taxi