Գլխավոր / Հայաստան / Կաբաևան պատմել է «Պուտինի որդու» մասին

Կաբաևան պատմել է «Պուտինի որդու» մասին

Հայտնի մարմնամարզուհի և Պետդումայի պատգամավոր Ալինա Կաբաևան Vogue պարբերականի ռուսական հրատարակչության հետ զրույցում պատմել է, թե իրականում ով է այն տղան, ում բոլորն իր որդին են համարում:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվում, որ Կաբաևան երեխա է լույս աշխարհ բերել, որի հայրը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն է: Օլիմպիական խաղերի հաղթող և աշխարհի կրկնակի բացարձակ չեմպիոնուհին պատմել է, որ երեխան իրականում իր զարմիկ Արսենին է:

Պարբերականի հետ զրույցում 27-ամյա մարմնամարզուհին հերքել է այդ լուրերը: Նա նաև ակնարկել է սեփական քաղաքական հեռանկարների մասին` նշելով, որ շատ երկրներում արդեն կան կին- նախագահներ: Ըստ Կաբաևայի` Ռուսաստանն արդեն պատրաստ է դրան:

Պարբերականի աղբյուրի խոսքով` Ռուսական վերնախավը գտնում է, որ Vogue-ին տված Կաբաևայի հարցազրույցը իր և Պուտինի միջև կապի մասին ասեկոսեները վերջնականապես հերքելու նպատակ էր հետապնդում, քանի որ 2012 թվականին սպասվում է վարչապետի հաղթական վերադարձը նախագահական աթոռին, գրում է Newsru.com-ը:
Tekali Taxi