Գլխավոր / Հայաստան / Իսրայելին հիշեցրել են Հայոց Ցեղասպանության մասին

Իսրայելին հիշեցրել են Հայոց Ցեղասպանության մասին

Հունվարի 23-ին Փարիզում Երուսաղեմի համալսարանի մրցանակը ստանալուց հետո ազգությամբ հայ, հայտնի ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրը դիմել է Իսրայելի իշխանություններին 1915թ. Օսմանյան Թուրքիայի կոմից հայերի նկատմամբ իրականացրած զանգվածային ջարդերի փաստը Ցեղասպանություն ճանաչելու խնդրանքով:

Ինչպես հաղորդում է «Քոլ Իսրայել» ռադիոկայանը, իր ելույթում Ազնավուրը նշել է, որ Թուրքիան վերջին տարիներին ակնհայտ հակաիսրայելական դիրքորոշում է ցուցաբերում` խրախուսելով հակասեմիտականությունը:

Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը քննարկվել էր Իսրայելական Քնեսեթում 2010 թվականի ապրիլին, սակայն Իսրայելի խորհրդարանը ոչ մի որոշման չեկավ այս հարցի առնչությամբ:

2007թ. Newsru.co.il-ի խմբագրությունը հարցում էր անցկացրել «Իսրայելն ու հայոց ցեղասպանությունը» թեմայով: Հարցման արդյունքները ցույց էին տվել, որ հարցվածների գերակշռիռ մասը` 82,5 տոկոս, համաձայն է այն գաղափարի հետ, որ Ցեղասպանություն տեսած Իսրայելի ժողովուրդը իրավունք չունի ժխտել այլ ազգերի ողբերգության փաստը:

Հարցվածները 72,4 տոկոսը գտնում էր, որ Իսրայելը պետք է ճանաչի հայերի նկատմամբ իրականացրած ջարդերը որպես Ցեղասպանություն: 43,8 տոկոսի կարծիքով` Իսրայելը պետք է ճանաչի հայերի Ցեղասպանությունը անգամ Թուրքիայի հետ հարաբերությունների խզման գնով: 35,2 տոկոսը հայտարարել էր, որ Իսրայելը չպետք է նման գին վճարի հայերի Ցեղասպանության համար: 48 տոկոսը գտնում էր, որ Թուրքիային կարելի է համոզել հայերի Ցեղասպանության փաստը ճանաչելու անհրաժեշտության մեջ: Իսկ 33,2 տոկոսը նման հեռանկարների չէր հավատում:

Tekali Taxi