Գլխավոր / Հայաստան / Ռուսաստանում զինծառայողը մահացել է խոզի գրիպից

Ռուսաստանում զինծառայողը մահացել է խոզի գրիպից

Ռուսաստանի Չելյաբինսկի շրջանում զինծառայողը մահացել է խոզի գրիպից, հաղորդում է «Ռիա Նովոստին»` հղում կատարելով ՌԴ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարությանը:

Զինծառայողը զորակոչվել էր Կեմերովսկայա շրջանից 2010 թվականի դեկտեմբերի 20-ին: Նախնական հետազոտության տվյալների համաձայն` զինծառայողը կարող էր վարակվել իր բնակության վայրում, որտեղ նման վարակի դեպքեր եղել են: Եվ քանի որ  հիվանդության ինտենսիվ զարգացող նախանշանները հայտնվում են մեկ ամսյա ինկուբացիոն շրջանից հետո, հիվանդությունը գլուխ է բարձրացրել ավելի ուշ:

Tekali Taxi