Գլխավոր / Հայաստան / Փոխհրաձգության դեպքեր ԱՄՆ-ում. կան զոհեր և վիրավորներ

Փոխհրաձգության դեպքեր ԱՄՆ-ում. կան զոհեր և վիրավորներ

Կիրակի առավոտյան Վաշինգտոն նահանգի Պորտ Օրքիդ քաղաքում գտնվող «Ուոլմարթ» սուպերմարկետի դիմաց կրակոցներ են հնչել, որի արդյունքում երկու մարդ զոհվել է և շերիֆի երկու տեղակալներ վիրավորվել են, հաղորդում է AP գործակալությունը:

Միջադեպի ընթացքում մի խումբ մարդիկ կրակել են ոստիկաննների վրա:

Մահացածներից մեկը շերիֆի տեղակալների վրա կրակողներից է եղել, հայտնել է քաղաքի շերիֆի գրասենյակի ներկայացուցիչ Սքոթ Ուիլսոնը: Մյուս զոհը երիտասարդ կին է եղել, որը հիվանդանոց հասնելուն պես մահացել է: Շերիֆի օգնականների վնասվածքները մահացու չեն եղել, ասել է Ուիլսոնը:

Այժմ կատարվում է հետաքննություն, ոստիկանները պարզում են հրաձության հեղինակների ինքնությունը:

Կիրակի ԱՄՆ-ում մեկ այլ նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել: Դետրոյթ քաղաքի ոստիիկանական բաժնում մի տղամարդ կրակ է բացել, ինչի արդյունքում վիրավորվել են 4 սպաներ: Փոխհրաձգության արդյունքում տղամարդը սպանվել է ոստիկանության աշխատակիցների գնդակից, հաղորդում են տեղական իշխանությունները:

Tekali Taxi