Գլխավոր / Հայաստան / «ՉԻ». Կաթողիկոսը հիմա էլ հող է խլում

«ՉԻ». Կաթողիկոսը հիմա էլ հող է խլում

2010 թվականի մարտ ամսից Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում բավականին ուշագրավ գործ է քննվում` Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդդեմ ՀՀ քաղաքացի Նվեր Հովհաննիսյանի, տեղեկացնում է օրաթերթը:

Բանն այն է, որ Նվերը Արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամ է, նա պատերազմում կորցրել է մեկ ձեռքն ու մեկ ոտքը, և ՀՀ իշխանությունը, հաշվի առնելով նրա մարտական ուղին, 2000 թվականին Էջմիածին քաղաքի կենտրոնական զբոսայգու տարածքում 1020 քառակուսի մետր հող է հատկացրել վերջինիս, որի վրա էլ Հովհաննիսյանը փոքրիկ ներդրում է իրականացրել` բացել է սրճարան և այն հաջողությամբ աշխատեցրել է 10 տարի շարունակ: 2000 թվականին հողահատկացումն իրականացվել է 80 տարով, սակայն 2005 թվականին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել զբոսայգին ամբողջությամբ հատկացնել եկեղեցուն: 2009 թվականին կաթողիկոսն առաջարկել է Հովհաննիսյանին մեկ տարով պայմանագիր կնքել: Քաղաքացին չի համաձայնել. Երկար քննարկումներից հետո երկու կողմը ընդհանուր հայտարարի է եկել «50 տարվա վրա», սակայն հետո Գարեգին Բ-ն փոշմանել է և որոշել է պարզապես խլել հողատարածքը, բնականաբար` սահմանադրական, այս դեպքում` դատական ճանապարհով: Փետրվարի 1-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի դատավոր Մելքումյանը կարդալու է այս գործով վճիռը: Քաղաքացին երեք անգամ հանդիպել է Կաթողիկոսի հետ, մեկ անգամ` Արշակ սրբազանի հետ, բայց ապարդյուն: Կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է, թե այդ տարածքում ինքը ծրագրեր ունի իրականացնելու, իսկ 2005-ին ՀՀ կառավարությունն իրեն զբոսայգին տվել է այն պայմանով, որ ինքը ուրիշներից «կազատի» զբոսայգին:

Tekali Taxi