Գլխավոր / Հայաստան / Մովսիսյանը կխաղա Պրեմիեր-լիգայում` չնայած հայկական ԶԼՄ-ների հերքմանը

Մովսիսյանը կխաղա Պրեմիեր-լիգայում` չնայած հայկական ԶԼՄ-ների հերքմանը

Այսօր Մոսկվայի Ֆուտբոլի տանը կայացել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել այն մասին, որ ֆինանսական պատճառներով ուժեղագույնների խումբը լքած «Սատուրն» թիմին կփոխարինի «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը:

Ավելի վաղ Epress.am-ը հաղորդել էր, որ այս ակումբը հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և դանիական «Ռանդերս» ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանով, ով ժամանել էր Ռուսաստան և նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերել ակումբի հետ: Մնում էր միայն հաստատել միլիարդատեր Սերգեյ Գալիցկուն պատկանող «Կրասնոդար» ակումբի` Պրեմիեր-լիգայում հայտնվելու փաստը:

Այս լուրերից հետո մի շարք հայկական ԶԼՄ-ներ, այդ թվում` սպորտային, կտրականապես հերքել էին Մովսիսյանի տեղափոխման մասին տեղեկությունները: Դանիական «Էքստրաբլադեդ» պարբերականը հաղորդում է, որ հայ հարձակվողի տեղափախության համար ռուսական ակումբը 2,5 մլն դոլար է վճարել:

Tekali Taxi