Գլխավոր / Հայաստան / Ռուսաստանի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմը կարող է չեղյալ համարվել ապրիլից

Ռուսաստանի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմը կարող է չեղյալ համարվել ապրիլից

Ռուսաստանի և Թուրքիայի միջև գործող վիզային ռեժիմը կարող է վերացվել  2011-ի  ապրիլին, «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել է Թուրքիայի Մշակույթի և Տուրիզմի նախարարության մամլո ծառայության ղեկավար Գյուվեն Թաշբաշին:

«Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման հարցն արդեն վաղուց էր հասունացել»,-ասել է Թաշբաշին: Համապատախան որոշումը երկու կողմերի համար էլ կարևոր է: Արդեն այս տարվա ընթացքում հնարավոր է Ռուսաստանից դեպի Թուրքիա եկող զբոսաշրջիկների հոսքի ավելացում` նվազագույնը 10-15%-ով»:

«Մենք գիտենք, որ սրանով նկատելի գումար կկորցնենք այն փողերից, որ Ռուսաստանի զբոսաշրջիկները վճարում են Թուրքիա մուտք գործելու ժամանակ, սակայն վստահ ենք` այն գումարները, որ նրանք ծախսում են մեր երկրում, կաճեն և կփակեն կրած վնասները»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Նա նաև հիշեցրել է, որ նոր օրենքի դեպքում մարդիկ առանց վիզա միմյանց երկրներում կկարողանան առանց վիզա գտնվել 30 օրյա ժամկետներում:

Tekali Taxi